Աշխատում են հրադադարը երկարացնելու ուղղությամբ

249

Եգիպտոսի, Իսրայելի, Կատարի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն աշխատում են Իսրայելում և Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարը երկարացնելու ուղղությամբ և հուսով են, որ հրադադարը կշարունակվի հինգշաբթի օրը, եթե չորեքշաբթի պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը ազատ արձակի ոչ պակաս, քան 10 իսրայելցի պատանդների։

Այդ մասին հաղորդել է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին։

Նրա տեղեկություններով՝ չորս երկրների ներկայացուցիչները Դոհայում հանդիպման ընթացքում եկել են այն եզրակացության, որ գրոհայինները «կարող են ներկայացնել պատանդների լրացուցիչ ցուցակ» հինգշաբթի օրը, եթե չորեքշաբթի փոխանակման ընթացքն անցնի ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, և ՀԱՄԱՍ-ն ազատ արձակի առնվազն 10 իսրայելցիների։ Այդ կերպ հրադադարը հնարավոր կլինի երկարացնել մեկ օրով։

Այժմ Կատարում են գտնվում ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսը, իսրայելական «Մոսսադ» հետախուզության ղեկավար Դավիդ Բառնեան և Կատարի ներկայացուցիչները, որոնք սերտ շփումներ են պահպանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավարության հետ։ Աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ հետախուզությունների ղեկավարները քննարկելու են կրակի դադարեցման պայմանավորվածության հաջորդ փուլը։

Նախորդ հոդվածըՌյաբկով․ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վերականգնումը բացառվում է
Հաջորդ հոդվածըՖինլանդիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը