‘Աշխարհահռչակ «Ճիչ» կտավի առեղծվածային սեփականատերն այն տրամադրել է «Մեկ կտավի» ցուցահանդեսին’

2880

Նյու-Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է մեկ կտավի ցուցահանդես, որի շրջանակներում այցելուները մինչև 2013-ի ապրիլի 29-ը կարող են տեսնել նորվեգացի նկարիչ Էդուարդ Մունքի աշխարհահռչակ «Ճիչ» կտավը, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Կտավն ավարտին է հասցվել 1895թ. և հանդիսանում է կերպարվեստի մոդեռնիստական ուղղության կարկառուն նմուշներից մեկը:

Ալ կարմի և վառ դեռին գույներով լուծված նկարի առաջին պլանում  պատկերված է զարհուրելի  ճիչից այլայլված դեմքով մի մարդ, որը երկու ձեռքով ամուր բռնել է գլուխը: Իսկ ետևի պլանում երկու հոգի են, որոնք անվրդով հեռանում են հակառակ ուղղությամբ:

Կտավի շրջանակի վրա հեղինակը թողել է հետևյալ  մակագրությունը. «Ընկերներս հեռացան, իսկ ես, անհանգստությունից դողալով, մնացի ետևում և զգացի  Բնության ահեղ Ճիչը»: Արվեստաբանների կարծիքով՝ նկարն արտահայտում  է ժամանակակից քաղաքակրթության ներկայացուցչին մշտապես հետպնդող  էքզիստենցիալ վախն ու անհանգստությունը:

1983-10թթ. Մունքի հեղինակած «Ճիչի» չորս վարկածներից միայն մեկն է պատկանում անհատ սեփականատիրոջ, և հենց դա էլ ներկայացված  է Նյու-Յորքի թանգարանում:  Մյուս երեքը նորվեգական թանգարաններում են:

Ցուցադրվող կտավի ներկայիս սեփականատիրոջ անունը խիստ գաղտնիքի տակ է պահվում: Հայտնի է միայն, որ կտավը նրա կողմից ձեռք է բերվել ընթացիկ տարվա մայիսին ռեկորդային 119,9 մլն դոլարով:

Նախորդ հոդվածը‘Կասիլյաս. Մենք սովոր չենք այսքան պարտությանը’
Հաջորդ հոդվածը‘Գազպրոմ և Ռոսնեֆտ ազգանունով աֆրիկացիները 900 միլիոն են հափշտակել’