‘Աշխարհահռչակ ջութակահար Վենգերովը հանդես կգա Երիտասարդական նվագախմբի հետ’

4670

Հուլիսի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային փառատոնի փակման գալա համերգին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ երկու «Գրեմի», Gramophone Award UK, Edison Award, Echo Klassik Award, Amadeus Prize Best Recording, Brit Award, Prix de la Nouvelle և այլ մրցանակների դափնեկիր, ջութակահար Մաքսիմ Վենգերովը։

Համերգային երեկոյի ծրագրում՝ Կլոդ Դեբյուսի՝ «Այծեմարդու հետկեսօրյա հանգիստը՚ սիմֆոնիկ պոեմ, Յոհաննես Բրամս՝ Ջութակի կոնցերտ, Ալեքսեյ Շոր՝ «Միայնակ նավարկում՚ պիես ջութակի և նվագախմբի համար։

Նախորդ հոդվածը‘WSJ. Արդյո՞ք Թրամփի նախկին օգնականը կապ ունի Քլինթոնի նամակների որոնմանը’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ՄԻՊ-ի՝ բռնություն չի եղել’