‘
Ամբողջ աշխարհում անց են կացվում ցույցեր ի հիշատակ Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրությունում զոհվածների: Հիշեցնենք, որ Փարիզի կենտրոնում Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության վրա հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ (10 լրագրող և 2 ոստիկան), 11 վիրավորվել են: Զոհվածների թվում են Charlie Hebdo-ի գլխավոր խմբագիրը և առաջատար լրագրողները:
Տարբեր երկրների բնակիչները դուրս են եկել փողոց պաստառներով, որոնց վրա գրված է “Je suis Charlie” («Ես – Շարլին եմ»). Միջազգային հանրությունը ևս դատապարտել է ահաբեկչությունը: Հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի ԱԳՆ-ն:
‘