‘Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները’

2779

‘

Բրազիլական «Գրեմիոն», երկու հանդիպումներում հաղթելով արգենտինական «Լանուսին» (1:0, 2:1) եւ նվաճելով Լիբերտադորեսի գավաթը, դարձավ աշխարհի ակումբային առաջնության վերջին մասնակիցը: Մրցաշարը տեղի կունենա դեկտեմբերի 6-ից 16-ը Արաբական Միացյալ Էմիրություններում: «Գրեմիոն» ու եվրոպական Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալը» պայքարը կսկսեն կիսաեզրափակիչից:

Մրցաշարի առաջին խաղում ԱՄԷ-ի «Ալ Ջազիրան» կխաղա Նոր Զելանդիայի «Օքլենդ Սիթիի» հետ: Այդ զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդի» հետ: Քառորդ եզրափակիչի մյուս զույգը կազմել են Մեքսիկայի «Պաչուկան» եւ Մարոկկոյի «Վիդադը»:

‘

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ում էլի լսումներ են․ Ուղիղ’