‘Աշխարհի ակումբային առաջնության հաղթողը կստանա 5 մլն եվրո պարգևավճար’

635

Աշխարհի ակումբային առաջնության հաղթողը ստանալու է 5 մլն եվրո պարգևավճար, իսկ երկրորդ տեղ զբաղեցրած թիմը` 4 մլն եվրո: Եզրափակիչ խաղում, որը կայանալու է դեկտեմբերի 20-ին, Մարակեշում, մրցելու են Մադրիդի «Ռեալը» և արգենտինական «Սան Լորենցոն»:Այս մասին հաղորդում է իսպանական AS պարբերականը:

Ուշագրավ է, որ «Սան Լորենցոյի» համար անգամ 4 մլն եվրոն մեծ գումար է` տարեկան եկամուտի 40 տոկոսը («Սան Լորենցոն» տարեկան ունենում է 10 մլն եվրո եկամուտ): Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Արգենտինայում ֆուտբոլային ակումբները հարուստ չեն, իսկ «Սան Լորենցոն» այսպիսի եկամուտով հարուստների թվին է դասվում` զիջելով «Բոկա Խունիորսին» և «Ռիվեր Փլեյթին»:

Եթե Մադրիդի «Ռեալը» հաղթի, ապա 5 մլն եվրո էականորեն չի ավելացնի ակումբի հարստությունը, քանի որ «Արքայական ակումբի» տարեկան եկամուտը գերազանցում է 500 մլն եվրոն:

Նախորդ հոդվածը‘ԱԱ-2018-ի քաղաքներն ու ժամկետները’
Հաջորդ հոդվածը‘Զեպ Բլատեր. «Թույլ տվեք ինձ անցկացնել Սուրբ ծնունդն ու ասել. «Այո, ես եմ լինելու նախագահը»»’