‘Աշխարհի ամենաթանկարժեք թիմը «Մանչեստեր Յունայթեդն » է’

1608

Եվրոպա լիգայի 2016-2017 մրցաշրջանի հաղթող «Մանչեսթր Յունայթեդն» աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային թիմն է: Ըստ Forbes-ի՝ հունիսի 6-ին հրապարակած ցուցակի՝ անգլիական գրանդի արժեքը 3.69 մլրդ դոլար է: 2-րդ տեղում կատալոնական «Բարսելոնան» է, որի արժեքն է 3.64 մլրդ դոլար:

Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությունում «ՄՅՈՒ»-ի մրցակից Մադրիդի «Ռեալը», որն ամենաթանկարժեք ֆուտբոլային թիմերի ցուցակը գլխավորում էր վերջին 4 տարվա ընթացքում, 2017 թվականին նահանջել է 3-րդ հորիզոնական: Չեմպիոնների լիգայի վերջին 2 տարիների հաղթողն արժե 3.58 մլրդ դոլար:

4-րդ տեղում Մյունխենի «Բավարիան» է, որն արժե 2.71 մլրդ դոլար, իսկ 5-րդը՝ «Մանչեստեր Սիթին» է (2.08 մլրդ դոլար):

Նախորդ հոդվածը‘ Արսեն Գրիգորյան. Ընկերուհուս հետ…’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ‘