Աշխարհի ամենաթանկ կազմ ունեցող ակումբների տասնյակը

133

Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը հասել է 1 միլիարդ եվրոյի, հաղորդում է Transfermarkt-ը, որը կազմել է ամենաթանկ կազմ ունեցող ակումբների տասնյակը։

Առաջատարը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»՝ 1,1 միլիարդ եվրո։

Տասնյակում են նաեւ Մյունխենի «Բավարիան» (945 միլիոն եվրո), «Լիվերպուլը» (928 միլիոն եվրո), Փարիզի ՊՍԺ-ն (895 միլիոն եվրո), Մադրիդի «Ռեալը» (849 միլիոն եվրո), Լոնդոնի «Արսենալը» (789 միլիոն եվրո), «Բարսելոնան» (777 միլիոն եվրո), «Մանչեսթեր Յունայթեդը» (742 միլիոն եվրո) եւ Լոնդոնի «Տոտենհեմը» (688 միլիոն եվրո)։

Անցած ամռանը եւ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսին» ծախսել է 460 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 4 բուժառու
Հաջորդ հոդվածըԻսպանիայում ուկրաինացի փախստականներին շահագործել են ծխախոտի ապօրինի արտադրության մեջ