‘
Մոնակոն այն վայրն է, որտեղ այս աշխարհի հզորները մեկնում են հանգստանալու, զբոսանավերով զբոսնելու և կյանքի այլ հաճույքների տրվելու նպատակով: Ուստի պատահական չէ, որ հենց այստեղ են որոշել կառուցել աշխարհի ամենաթանկարժեք շինությունը:
Այս բնակելի համալիրը՝ երկվորյակ-աշտարակների տեսքով (170 մ,) կլինի բարձրությամբ երկրորդը Միջերկրածովյան շրջանում. առաջինը իսպանական Gran Hotel Bali-ն է՝ 186 մ բարձրությամբ:
Շենքում կլինի 60 շքեղ բնակարան՝ մի քանի ննջասենյակներով (մինչև վեց): Բազմահարկ պենտհաուզը՝ 3,3 հազար քառակուսի մետր, կունենա ջրային բլրակներ, ինչպես ջրաշխարհում է լինում, և հսկայական լողազավան: Առանձնատան մոտավոր գինը 388 միլիոն դոլար է: Odeon Tower-ի բնակարաններում պատուհանները առաստաղից մինչև հատակն են, տեռասները՝ Մոնակոյի վրա բացվող հիասքանչ տեսարաններով, կլինեն նաև ռուսական և թուրքական բաղնիքներ, լիմուզիններ՝ վարորդներով, որոնք ցանկացողներին կտանեն՝ ուր նրանց խելքին փչի: Նախագծի աշխատանքներն սկսվել են 2009 թ.,և սպասվում է, որ շինարարությունը կավարտվի 2014 թ. ամռանը, հաղորդում է РБК-ն:
‘