‘
Mercer ընկերության «Աշխարհի ամենաթանկ քաղաքները զբոսաշրջիկների համար» վարկանիշում Երեւանը բարձրացել է 8 կետով և զբաղեցրել 187-րդ հորիզոնականը 211 քաղաքների շարքում:
Վրաստան մայրաքաղաք Թբիլիսին գտնվում է 194-րդ տեղում, Բաքուն` 46 — րդ, Թեհրանը` 77 – րդ տեղերում: Թուրքիայի քաղաքներից Ստամբուլը գտնվում է 135-րդ տեղում: Ամենաթանկ քաղաքն է Անգոլայի մայրաքաղաքը Լուանդան, որին հաջորդում է Չադի մայրաքաղաք Նջամենան, իսկ երրորդ տեղում է Հոնկոնգը: Առաջին տասնյակում են նաև Սինգապուրը, Ցյուրիխը, Ժնևը, Տոկիոն, Բեռնը և Շանհայը:
Նշենք, որ ուսումնասիրությունը կատարվել է հինգ մայրցամաքների 211 քաղաքներում: Թանկությունը գնահատել է ավելի քան 200 կետերով, ընդգրկելով բնակարանների գները, ինչպես նաև տրանսպորտը, սնունդը, հագուստը, ժամանցը և այլն:
‘