‘Աշխարհի ամենափոքր անկախ կղզի-պետության նախագահ է դարձել Բարոն Ուաքան’

823

Նաուրու Հանրապետության կրթության նախարար Բարոն Ուաքան նախագահ է ընտրվել, հաղորդել է «Սինխուա» գործակալությունը:

2003 թ. Ուաքան խորհրդարանի պատգամավոր էր դարձել և ստանձնել կրթության նախարարի պաշտոնը: Նաուրուի խորհրդարանում ընդամենը 18 տեղ կա: Նախագահը, որ պետք է անպայման խորհրդարանի անդամ լինի, ընտրվել է քվեարկությամբ՝ ստանալով 13 ձայն և առաջ անցնելով իր հիմնական մրցակցից՝ ֆինանսների նախարարից, որն ստացել է 5 ձայն: Նաուրուի սահմանադրության համաձայն՝ Ուաքան նախագահի պարտականությունները կկատարի 3 տարի:

Նաուրուն աշխարհի ամենափոքր անկախ հանրապետությունն է, ամենափոքր կղզի- պետությունը և աշխարհի միակ պետությունը, որ պաշտոնապես չունի մայրաքաղաք: Նաուրուի բնակչությունը կազմում է մոտավորապես 10 հազար մարդ, հաղորդում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Գյուղացիները փակել են ճանապարհն ու պահանջում են Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Գ. Ջհանգիրյանն այցելել է ՊՆ քննչական ծառայություն ‘