Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը սենսացիոն պարտություն կրեց Աստանայի մրցաշարի առաջին շրջանում։ 19-ամյա իսպանացի թենիսիստը մրցեց համաշխարհային դասակարգման 66-րդ ռակետ, բելգիացի Դավիդ Գոֆենի հետ եւ պարտվեց 5:7, 3:6 հաշվով։
Ալկարասը 11 ամսում անցկացրած 62 մրցախաղում առաջին անգամ ոչ մի սեթում չհաղթեց։
Դավիդ Գոֆենի մրցակիցը երկրորդ շրջանում կլինի ֆրանսիացի Ադրիան Մանարինոն։
Աստանայի ATP-500 շարքի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,9 միլիոն դոլար է։