‘Աշխարհի առաջնորդները՝զայրացած նկարչի վրձնի տակ’

1576

«Խոցելիության ուժը»՝ այսպես է կոչվում սիրիացի նկարիչ Աբդուլլա  ալ-Օմարիի ցուցահանդոեսը, որ բացվել է ԱՄԷ-ում:

Նկարիչը իշխանավորներին հնարավորություն է տալիս վերածնվելու …փախստականների կարգավիճակում, նրանց առաջարկում է իրենց թանկարժեք և վայելուչ կոստյումները փոխարինել չքավորների ցնցոտիներով:  

«Ես ուզեցա պատկերացնել, թե այդ բոլոր ուժեղ մարդիկ ինչ տեսք կունենան, եթե հայտնվեն մեր տեղում: Իմ ներսում զայրույթ արթնացավ, և ես որոշեցի վրեժ լուծել, բայց արվեստի միջոցով»:

Ալ-Օմարին պատմում է, որ ցանկացել է «զինաթափ անել» քաղաքական գործիչներին՝ նրանց պատկերելով իրենց իշխանական դիրքերից դուրս:

Դուբայում բացված ցուցահանդեսը տևելու է մինչև հուլիսի 6-ը:

Փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ը գեյ-քարոզչության մասին ռուսաստանյան օրենքը խտրական է ճանաչել’
Հաջորդ հոդվածը‘Երթևեկության փոփոխություն՝ Աբովյան-Տերյան-Սարալանջի-Շարիմանյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում’