‘
Հունիսի 14-ին Ռուսաստանում կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
Մինչև վերջին 4 տարվա ֆուտբոլային ամենասպասված մրցաշարի մեկնարկը Մունդիալ-2018-ի գավաթը կշրջագայի աշխարհի գրեթե բոլոր երկրներում:
Փետրվարի 7-ին այն կլինի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում, որից հետո նույն օրը կբերվի Երևան: Ֆուտբոլասերները հնարավորություն կստանան տեսնել այն:
Հայաստանում ԱԱ-2018-ի գավաթը կմնա փետրվարի 7-ին, իսկ հաջորդ օրը կտեղափոխվի հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի:
‘