‘Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն հարբածության պատճառով ընկել է ուղիղ եթերում. Տեսանյութ’

623

1994թ. աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու Օլեգ Սալենկոն անսթափ վիճակում մասնակցել է ուկրաինական հեռուստատեսության «Футбол LIVE» հաղորդմանը եւ չի կարողացել պահել հավասարակշռությունն ու ընկել է։

Հիշեցնենք, որ Օլեգ Սալենկոն Ռուսաստանի հավաքականի կազմում 1994թ. աշխարհի առաջնությունում բուլղարացի Խրիստո Ստոիչկովի հետ դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու (վեցական գոլ)։ Սալենկոն նաեւ աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերի ժամանակ մեկ հանդիպման ընթացքում ամենաշատ գնդակ խփած ռեկորդակիրն է։ 1994-ին նա հինգ անգամ գրավեց Կամերունի հավաքականի դարպասը, հայտնում է Sport.News.am-ը:

Նախորդ հոդվածը‘ՍԴ դիմելուց հետո էլ Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի քաղաքական պայքարը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ճարտարապետների միությունը «հայցում է անհապաղ կասեցնել» ԱԳՆ շենքի վաճառքի գործըթացը’