‘Աշխարհի առաջնության 12-րդ оրվա լավագույն ակնթարթները (լուսանկարային շարք)’

679

Ավարտվեց ևս մեկ ֆուտբոլային оր՝ 12-րդը: Այն ևս շատերին  երջանկության և ուրախության պահեր բերեց, իսկ մի մասին էլ հիասթափություն, հուզմունք ու տխրություն: Այսպիսին է ֆուտբոլը և ֆուտբոլային մեծ տոնը:

Օրվա հաղթանակը.  Խորվաթիայի և Մեքսիկայի հավաքականները իրենց մենամարտում որոշեցին քառյակի փլեյ-оֆֆ փուլի երկրորդ մասնակցին (Բրազիլիան անկախ արդյունքից արդեն հաջորդ փուլում էր): Հարավամերիկյան հավաքականը հաղթեց 3:1 հաշվով և  արդեն հաջորդ փուլում կխաղա Հոլանդիայի հետ: Մեքսիկան աշխարհի առաջնությունների  պլեյ-оֆֆ փուլ է դուրս գալիս արդեն 6 անգամ անընդմեջ:

Մարկեսի խփած գոլը մեծ ուրախություն է պատճառում:

Օրվա շահումը. «Մանչեստր Յունայթեդ»-ի հարձակվող Խավիեր Էրնանդեսը չի մտնում Մեքսիկայի հավաքականի հիմնական կազմի մեջ. Միգել Էրերայի կառուցվածքը ենթադրոմ է միայն մեկ հարձակվող: Իսկ  Оրիբե  Պերալկտան, ով միակ գոլը խփեց Կամերունի դարպասը, առիթ չի տվել իրեն չվստահելու: Չիչարիտոն դաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում և ուժեղացրեց խաղը: Նա այս հանդիպման ժամանակ բացեց իր անձնական գոլերի հաշիվը Աշխարհի առաջնությունում:

Էրնանդեսը շննորհակալ է բոլորից:

Օրվա գոլը.  Իվան Պերիշիչի գոլը առանձնանում է ոչ այնքան իր գեղեցկությամբ: Այն առաջին գոլն է, որ բաց է թողել այս Աշխարհի առաջնության  խմբային փուլում լավագույն դարապասապահներից մեկը՝ Գիլերմո  Оչոան: 

Գիլերմո Оչոան առաջին գոլն է ընդունում իր դարպասում: 

Օրվա կոպիտ խաղը. Անտե Ռեբիչուն, չկարողանալով ծանր տանել պարտությունը,  89-րդ րոպեին կոպիտ խաղաց Կոռլոս Պենիի դեմ, որի համար հեռացվեց 

Կարմիր քարտ՝ խորվաթ ֆուտբոլիստին:

Օրվա հերոսը. Արիեն Ռոբենը այս Աշխարհի առաջնությունում հիասքանչ է: Երեք գոլ առաջին երկու խաղում և մեկ գոլային փոխանցում՝ այսպիսին է ֆուտբոլիստի վիճակագրությունը խմբային փուլում:

Արիեն Ռոբենը

Օրվա փոխարինումըՉիլիի դեմ խաղում հոլանդացիներին հաղթանակ բերեց Լերոյ Ֆերայի և Մեմֆիս Դեպայի ճշգրիտ հարվածները: Այս երկուսին էլ Լուի վան Գալը խաղի մեջ մտցրեց երկրորդ խաղակեսի միջնամասում: Ընդ որում, Ֆերուն  երկու րոպե պահանջվեց աչքի ընկնելու համար:

Խփած գոլը ուրախացրել է ֆուտբոլիստներին: 

Օրվա հարձակվողը. Բրազիլացի  Նեյմարը  երկու գոլ  ուղարկեց Կամերունի դարպասը և խմբային փուլի  լավագույն հարձակվողների մեջ զբաղեցրեց առաջին հորիզոնականը:  Հարձակվողն իր հաշվին ունի 4 գնդակ, որից մեկը  11 մետրանոց հարված է եղել:

Նեյմարը Մունդիալի լավագույն ֆուտբոլիստն է:

 Օրվա հոբելյանը.  Ավստրալիայի հետ հանդիպումը  կիսապաշտպան Անդրեաս Ինեստայի համար դարձավ  100-րդը՝ Իսպանիայի ընտրանու մարզաշապիկով:  Ինքը՝ հոբելյարը  90 րոպե անցկացրեց դաշտում և դարձավ այդ հանդիպման լավագույն խաղացողներից մեկը: Թեև խոշար հաշվով հաղթանակի,  «կարմիր ֆուրիան» կլքի Աշխարհի առաջնությունը:

Անդրեաս Ինյեստան խաղի հոբելյանն է: 

Օրվա հրաժեշտը.Դավիդ Վիլյան  գեղեցիկ հրաժեշտ տվեց հավաքականին՝ խփելով գոլ և  ստանալով հանդիպման լավագույն խաղացողի մրցանակը: Ի դեպ, ինքը՝ հարձակվողը, հույս ունի,  որ իրեն կրկին կհրավիրեն հավաքական, թեև լավ հասկանում է, որ ազգային ընտրանիում իր ժամանակն արդեն նոտեցել  ավարտին:

Դավիդ Վիլյան հրաժեշտ  տալիս հավաքականին:

 

 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Հայաստանի իշխանությունները քաղաքացիներին ստիպում են ղեկավարվել բնազդներով’
Հաջորդ հոդվածը‘Պուտինի նախագծով՝ պետծառայողներին կարգելվի հաշիվ ունենալ արտասահմանում’