‘
Մի քանի oրից Բրազիլիայում կմեկնարկի աշխարհի առաջնությունը: Իսկ դա նշանակում է, որ այս ֆուտբոլիստների անունները կհնչեն ամեն քայլափոխի: Ներկայացնում ենք Մունդիալի ինը աստղերի անունները:
Նեյմար (22 տարեկան, Բրազիլիա)
Պելեի հետևորդն է և տանտերերի գլխավոր հույսը: Ասում են` «սիրում եմ»-ից ավելի հաճախ` Բրազիլիայում Նեյմարի անունն է հնչում:
Քրիստիանո Ռոնալդու (29 տարեկան, Պորտուգալիա)
«Ոսկե գնդակ»-2013-ի արժանացած ֆուտբոլիստն ունի հիանալի վիճակագրություն: Ռոնալդուն արդեն չորս խաղաշրջան անընդմեջ իր ակումբի համար նվազագույնը 50 գոլ է խփել: Ֆուտբալասերները նրանից միշտ նորանոր սխրանքներ են սպասում:
Լեոնել Մեսսի (26 տարեկան, Արգենտինա)
Եթե դուք մինչև այսоր չեք տեսել Մեսսիի խաղը, ուրեմն` դուք ընդհանրապես ֆուտբոլ չեք տեսել: Այս դեպքում նույնիսկ կարելի է աշխարհի առաջնութունն էլ չնայել:
Անդրեա Պիրլո (34տարեկան, Իտալիա)
Թվում է՝ մենք կծերանանք, իսկ նա դեռ ֆուտբոլային հանճարեղ փոխանցումներ կկատարի: Այս երևակայությունից Պիրլոն մեզ ազատել է՝ ասելով, որ Իտալիայի հավաքականից կհեռանա Բրազիլիայի Մունդիալից հետո:
Ֆրանկ Ռիբերի (31 տարեկան, Ֆրանսիա)
Ֆրանսիայի հավաքականի և մյունխենյան «Բավարիայի» հիմնական շարժիչ ուժն է: Ցավոք, այս ֆուտբոլիստը վնասվածք է ստացել և բաց կթողնի մրցաշարը:
Չավի և Ինյեստա (34 և 29 տարեկան, իսպանացիներ)
Չավին և Ինյեստան վաղուց արդեն վերածվել են միասնական մեխանիզմի: Պարտականությունների բաժանումն այսպիսին է՝ մեկը 100%-անոց ճշգրտությամբ փոխանցում է կատարում, իսկ մյուսը՝ գոլ խփում, այդ թվում` նաև հաղթական գոլը:
Յայա Տուրե (30 տարեկան, Կոտդիվուար)
Երբ գնդակն այս ֆուտբոլիստի ձեռքում է, նրան կանգնեցնելն ուղղակի անհնար է: Խոսակցություններ են շրջում այն մասին, որ նրան իր ազգի շամաններն են оժտել գերմարդկային հզորությամբ:
Ֆիլինպ Լամ (30 տարեկան, Գերմանիա)
Գերմանական ֆուտբոլային կոնցեռնի ամենակայուն շարժիչ ուժն է: Նա առանց խնդիրների կարող է խաղալ ինչպես ձախ պաշտպանի, այնպես էլ հենակետային կիսպաշտպանի դիրքերում:
‘