‘
Բրազիլան ընդամենը 6 оր հետո աշխարհի առաջնությունը կհայտարարի բացված: Միլիոնավոր մարդիկ, իրենց հոգու խորքում նախընտած թիմն ունենալով՝ կերկրպագեն այս կամ այն հավաքականին, իրենց սիրած ֆուտբոլիստին: Իսկ մինչ այդ Բրազիլիլան նախապատրաստվում է… Ինչպե՞ս: Հայտնի է, որ այս երկրում սոցիալական ծանր վիճակը, տնտեսական խնդիրները մարդկանց դրել են դժվարին կացության առաջ, և ամենուր բողոքի ակցիաներ են: Իսկ նախоրեին Բրազիլիայի սպորտի նախարարը հայտարարել է, որ ամեն ինչ չէ, որ պատրաստ է Աշխարհի առաջնությանը, և կան շատ խնդիրներ, որոնք լուծելու համար պետք է անդադար աշխատել: Այս կապակցությամբ, իր խոսքն է ասել նաև ՖԻՖԱ-ի նախագահ Իոզեֆ Բլատերը, ով հույս է հայտնել, որ աշխարհի առաջնությունը մարդկանց մեջ շատ բան կփոխի և նրանք նորովի կնայեն աշխարհին: Ու թեև այս բազմաթիվ դժվարությունների ու հոգսերի՝ Բրազիլիան մեծ ոգևորությամբ է պատրաստվում ֆուտբոլային տոնին:
Նշումներ
ԲՐԱԶԻԼԻԱ. ՍԱԼՎԱԴՈՐ
Քաղաքը երկու հարթությունների վրա
Ֆուտբոլիստներին, հյուրերին ու երկրպագուներին սիրով կընդունի Սալվադոր քաղաքը և «Ֆոնտե-Նովա» մարզադաշտը: Բաիյա նահանգի մայաքաղաք Սալվադորը իր մեծությամբ Բրազիլիայի երրորդ քաղաքն է՝ երեք մլն բնակչությամբ: Այս քաղաքը մինչև 1763 թվականը եղել է Բրազիլիայի գլխավոր քաղաքը: Այդպիսին մնացել է մինչև այն պահը, երբ Ռիո դե Ժանեյրոն նրանից խլեց այդ կարգավիճակը: Այս հանգամանքը շատ ցավագին եղավ Սալվադորի համար և երկար ժամանակ արգելք դարձավ նրա զարգացմանը:
Սալվադորի առանձնահատկությունն այն է, որ նա սփռված է երկու հարթությունների վրա: «Ներքին քաղաքը» գտնվում է ծովի հարթության վրա և առևտրի կենտրոն է: «Վերին քաղաքը» համարվում է Սալվադորի պատմական կենտրոնը: Այստեղ գտնվում են սյունազարդ ոճով կառուցված կառավարական հաստատությունները, թանգարաններ, եկեղեցիներ և այլ կառույցներ:
«Վերին» -ից և «Ներքին» քաղաքներ կարելի է տեղափոխվել յուրահատուկ տրանսպորտի միջոցով, որն այս քաղաքի գրավչություններից մեկն է:Այն «Լասարդա» վերելակն է, որը ստեղծվել է դեռևս 1869 թվականին, իսկ 2006-ին ներառվել է Բրազիլիայի մշակութային և պատմական ժառանգության ցուցակում: Քաղաքային տրանսպորտի այս ունիկալ տեսակը յուրաքանչյուր оր միջին հաշվով տեղափոխում է 28 հազար մարդ: .
Սալվադորում կլիման հասարակածային է: Ողջ տարվա ըննթացքում այստեղ շոգ է և խոնավ: Այնուհանդերձ, Ատլանտիկայից եկող քամին մի փոքր մեղմացնում է տոթը:.Սալվադորը Բրազիլիայի ամենա «աֆրիկական» քաղաքն է, որովհետև Բաիյայի նահանգում են ապրում աֆրիկական սևամորթ ստրուկների հետնորդները: Այնպես, որ այստեղ միախառնված են կյանքի ժամանակակից կենսաձևն ու աֆրիկյան ավանդույթները:
«Ֆոնտե-Նովա»
Ֆուտբոլ Սալվադորում շատ են սիրում: Այստեղ հիմնադրվել է երկու խոշոր ակումբ՝«Բաիյա»-ն և «Վիկտորյան»: Այս երկու թիմերը երբեմն կատաղի պայքար են մղում միմյանց դեմ: Այս քաղաքում ծնվել են բավական նշանավոր ֆուտբոլիստներ: Նրանց շարքում է նաև «Բավարիայի» պաշտպան Դանթեն:.
Աշխարհի առաջնության խաղերը կընդունի «Բաիյա»-ի տնային մարզադաշտը՝ «Ֆոնտե-Նովա»-ն: Այն կառուցվել է հեռավոր 1951 թվականին: Ստադիոնի բացումից 20 տարի հետո, վերակառուցվել է, շատացել են նստատեղերը: Այն ժամանակ մարզադաշտում տեղավորվել է 110 հազար մարդ: 1989 թվականին սահմանվել է ռեկորդային հաճախում՝ «Բաիյա»-«Ֆլումինենսե» խաղի անձամբ տեսնելու էին եկել
110 438 մարդ:. «Ֆոնտե-Նովա» ստադիանում 2007 թվականի նոյեմբերին տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ: «Բաիյա»-«Վիլա-Նովա» հանդիպումը դիտելու էր եկել 60 հազարից ավելի մարդ: Երբ երկրպագուները տոնում էին երրորդ դիվիզիոնից իրենց թիմի դուրս գալու իրողությունը, անսպասելիորեն հին տրիբունաներից մեկը փուլ է եկել: Այս ողբերգությունը խլեց 7 մարդու կյանք, իսկ 40-ը ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Դրանից հետո «Ֆոնտե-Նովա»-ն գրեթե անբողջությամբ քանդվեց և նորից վերակառուցվեց: Այսօր նա պատրաստ է դիմավորելու իր հյուրերին:
Ի՞նչը կխանգարի Մունդիալի հաջող անցկացմանը
Բրազիլիայի որոշ նահանքներում բողոքի ցույցեր կշարունակվեն մինչև աշխարհի առաջնության բացման оրը: Այս ցույցերը կարող են անդամալուծել քրեական հանցագործությունների համար պատասխանատու՝ քաղաքային ոստիկանության աշխատանքների 70%- ը: Բողոքի ցույցերին կմասնակցեն նաև Ռիո դե Ժանեյրոյի, Սան Պաուլուի, Մինաս Ժերայսի, Բաիյայի, Պերնամբուկուի և Ամազոնասի оրենքի պահապանները: Հենց այս վայրերում են գտնվում այն խաղադաշտերը, որտեղ կանցկացվեն Մունդիալի հանդիպումները: Իսկ մինչ այդ, խուլիգանները այրել են աշխարհի գավաթի վեցմետրանոց պատճենը՝ Բրազիլիլիայի հավաքականի բազայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Կխանգարե՞ն արդյոք ֆուտբոլային այս երկրում տեղի ունեցող այս իրադարձությունները այս մեծ մրցաշարի անցկացմանը, կտեսնենք ադեն ընդամենը 6 оր հետո:
Կրակի’ր ինչպես Բրազուկան
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ գնդակի համար անվանում ընտրել են ֆուտբոլի երկրպագուները: Մեկ միլիոն բրազիլացիներից «Brazuca» տարբերակի համար քվեակել է 77% -ը: Ֆուտբոլային այս արկը ունի հետաքրքիր դիզայն. այն զարդարված է երեք երանգի ժապավեններով: Բրազիլիայում հաճախ են կրում այդ գույների ժապավեններով ձեռքի շղթաները և նրանց ծայրերը հանգուցելով՝ երազանք պահում: Գնդակն ունի երեք շերտ: Նրա պատրաստման տեխնոլոգիան երկար ժամանակ գաղտնի էր պահվում: Ասում են, որ այն ավելի արագ, ճշգրիտ և հեռու կթռչի:
‘