‘ Աշխարհի առաջնությունների Խոտաբիչները’

826

Ադրեա Պիրլոն իր մորուքով իմաստնության և ֆուտբոլային երկարակեցության խորհրդանիշն է: Բացի այս բարձրակարգ ֆուտբոլիստից, հայտնի այլ մորուքավորներն էլ են մասնակցել տարբեր տարիների աշխարհի առաջնություններին: Ճիշտ է, նրանց մեծ մասը չի կարողացել ծերուկ Խոտաբիչի նման հրաշագործություններ անել, սակայն իրենց ներակայությամբ յուրահատուկ գունապնակ են հաղորդել այդ խոշոր մրցաշարերին: Ներկայացնում ենք նրանցից ամենահայտնիներին:

Սոկրատես (Բրազիլա ԱԱ1982, ԱԱ-1986)

Հզորագույն բրազիլացի ֆուտբոլիստների խմբից է Սոկրատեսը: Նա աքի էր ընկնում հին հունահռոմեական իմաստունի արտաքինով: Ավաղ, նրան բաժին չհասան աշխարհի չեմպիոնի տիտղոսներ. բրազիլացիները 1980 թվականին չդիմացան գերմանացիների, իտալացիների և արգենտինացիների մրցակցությանը: Սակայն Սոկրատեսի վարպետության և խելքի առաջ խոնահրվում էին նույնիսկ նրա հակառակորդները: Այս ֆուտբոլիստը բժշկական գիտությունների դոկտոր էր, փիլիսոփա և միայն ֆուտբոլով նրա ձեռքբերումները չէին սահմանափակվում: Սոկրատեսը իր մորուքից չհրաժարվեց մինչև իր մահը՝ 2011 թվականը:

 

Ալեքսի Լալաս (ԱՄՆ, ԱԱ-1994, ԱԱ-1998)

ԱՄՆ-ի հավաքականում այս ֆուտբոլիստն առանձնանում էր կայուն խաղով և կոլորիտային արտաքինով: Եթե նա իր կրակագույն մազերը ինչ-որ պահի սափրել է, ապա երկար շեկ մորուքը նրա անբաժան ուղեկիցն էր: Ամերիկյան թիմի համար նա Խոտաբիչ չդարձավ, բայց «աստղա-շերտավորները» նրա մասնակցությամբ երկու մունդիալներում արժանապատվորեն հանդես եկան:

 

Оլոֆ Մյոլբերգ (Շվեդիա, ԱԱ-2002, ԱԱ-2006)

Շվեդական վետերանը մասնակցել է Եվրոպայի չորս և Աշխարհի երկու առաջնությունների: Աչքի էր ընկնում իր բարձր հասակով, պայքարում երբեք չզիջելու հատկությամբ և խիտ մորուքով: Նա չէր սափրվում, որովհետև հավանում էր իր կերտած իմիջը: Ներկայում Մյոլբերգը 36 տարեկան է, և մորուքը նրան շատ է սազում: Շնորհիվ այս մորուքի՝  նա դեռ 10 տարի առաջ բազմափորձ վետերանի տեսք ուներ:

Քրիստոֆ Մետցելդեր (Գերմանիա, ԱԱ-2002, ԱԱ-2006)

Եթե որոնողական ցանցերում փնտրենք  «Մետցելդեր» անունը, ապա անպայման կգտնենք Մյոլբերգի մի քանի լուսանկարներ և ընդհակառակը: Եվ իսկապես, այս երկու խստագույն պաշտպանների դեմքի «բուսականությունը» փոքր-ինչ նման է: Մետցելդերը կարող էր մրցաշարը սկսել ամբողջովին սափրված, և ավարտել խիտ մորուքով:

 

Ջիբրիլ Սիսե (Ֆրանսիա, ԱԱ-2002, ԱԱ-2010)

Իր կարիերայի սկզբում՝ հավաքականում Սիսեն էքստրավագանտ արտաքինով աչքի չէր ընկնում: Բայց տարիների ընթացքում իր արտաքին իմիջով սկսեց ավելի շատ աչքի ընկնել, քան ֆուտբոլային տաղանդով: Նա մեկ ամբողջովին սափրվում էր, մեկ էլ մորուք թողնում՝ այն ներկելով սպիտակ:

 

Ջերարդ Պիկե (Իսպանիա, ԱԱ-2010, ԱԱ-2014)

Այս իսպանացի ֆուտբոլիստը իսպանական ոճի մորուք է պահում: Մի խոսքով, շնորհիվ այս մորուքի Ջերարդը այսօր էլ այնպիսի տեսք ունի, ինչպիսին 10 տարի առաջ: Բայց երևում է՝ մորուքը ալևս ինչպես իրեն, այնպես էլ Իսպանիայի հավաքականի մյուս մորուքավորին՝ Ալոնսոյին հաջողություն չբերեց:

 

Ջենարո Գատուզո (Իտալիա, ԱԱ-2006, ԱԱ-2010)

Իտալիան այն երկիրն է, որտեղ ֆուտբոլիստները դառնում են ոչ միայն խաղի, այլև յուրоրինակ ոճի էտալոն: Մինչև Պիրլոն, Իտալիայի ամենահայտնի մորուքավորը նրա ակումբակից Գատուզոն էր: Իսպանական ոճի ոչ մեծ մորուքը նրա կարիերայի մայրամուտին դարձավ ավելի խիտ:

 

Անդրեա Պիրլո (Իտալիա, ԱԱ-2006, ԱԱ-2010, ԱԱ-2014)

Իրականում սա առաջին առաջնությունն է, որտեղ Պիրլոն մասնակցում այս տեսքով: Պրոֆեսորը մորուք է պահել՝ համապատասխան իր կոչմանը և տարիքին: Գուցե оրինակ է վերցրել Գատուզոյից, որի հետ խաղացել է կողք-կողքի: Այսպես թե այնպես, ներկայում Անդրեան ֆուտբոլային իմաստնության և երկարակյացության  խորհրդանիշն է: Խիտ սև մորուքը խարիզմա  հաղորդում նրա կերպարին:

Թիմ Հովարդ (ԱՄՆ, ԱԱ-2006, ԱԱ-2010, ԱԱ-2014)

Նախկինում  Թիմ Հովարդը փայլում էր ճաղատությամբ և լավ սափրված ծնոտով: Հիմա նա սարսափեցնում է հակառակորդին խիտ մորուքով: Բարձրահասակ այդ ֆուտբոլիստին մութ վայրերում հանդիպելը հաստատ հաճելի չէր լինի: Թեև Հորվարդին ճանաչողները ասում են, որ նա կարող է և տաքանալ, սակայն այնքան սարսափելի չէ, որքան իր նոր կերպարն  է ենթադրում: Ի դեպ, Մորուքավոր Թիմը արդեն оգնել է թիմին՝ աշխարհի առաջնությունը հաղթանակով մեկնարկելուն:

Շարլ Իտանջ (Կամերուն, ԱԱ-2014)

Ներկայիս Մունդիալի ամենակոլորիտային ֆուտբոլիստներից է Կամերունի դարպասապահ Իտանջը: Մորուքը Կամերունին հաջողություն չբերեց, բայց այս ֆուտբոլիստն ավելի վառ հիշողություն թողեց, քան Սամուել Էտոոն և ընկերները: 

 

Նախորդ հոդվածը‘Հունիսի 16-20-ը բորսայում և միջբանկային շուկայում իրականացված արտարժույթով գործարքները 9-17% անկում ունեցան’
Հաջորդ հոդվածը‘Խիզախ մարդակերներ’