‘Աշխարհի առաջնությունների ձախողակները’

921

Այսoր բոլորը խոսում են աշխարհի ֆուտբոլի  ուժեղագույն հավաքականներից մեկի՝ Իսպանիայի ընտրանու ցավալի տապալման մասին: Նշենք, որ համաշխարհային ֆուտբոլի պատմության էջերում  հայտնի են շատ այնպիսի դեպքեր, երբ մեծ ճանաչում ունեցող, իրենց գերազանց խաղով հայտնի հավաքականները դուրս են մնացել  աշխարհի առաջնության հաղթողի համար մղվող պայքարից՝ չհաղթահարելով խմբային փուլը: Այնպես, որ Իսպանիան մենակ չէ..

ԱԱ1958  Չեխոսլովակիա

Չեխոսլովակիան համարվում էր  Շվեդական Մունդիալի հզոր ուժը և մեդալի գլխավոր հավակնորդը: Կարելա Կոլսկիի  թիմը Գերմանիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Արգենտինայի հետ հայտնվեց նույն խմբում: Այն ժամանակ այսպիսի խումբը չէր համարվում անանցանելի: Խմբային փուլի վերջին շրջափուլում չեխոսլովակները Անգլիային ուղղակի ջախջախեցին՝  6:1 հաշվով, սակայն  փլեյ-оֆֆ փուլ դուրս գալու համար դա քիչ էր: Հարկ եղավ լրացուցիչ հանդիպում անցկացնել Հյուսիսային իռլանդացիների հետ, որոնք շատ ավելի թարմ էին: Չեխոսլավակիայի հավաքականը ուղղակի չէր կարողանում շարժվել և խաղը տանուլ տվեց:

ԱԱ1966. Բրազիլիա

Այդ տարվա  աշխարհի չեմպիոնը ընդգրկվել  էր շատ բարդ խմբում: Հարավամերիկյան թիմի հակառակորդներն էին բուլղարները, հունգարները և պորտուգալացիները՝ Էսեբիոյի հետ:  Առաջին հանդիպման ընթացքում  Բրազիլիան հեշտորեն հաղթեց բուլղարներին: Գոլը խփեց Պելեն: Սակայն բրազիլական հարձակման առաջատարը դրվագներից մեկում վնասվածք ստացավ և հունգարների հետ առանցքային խաղում  չկարողացավ դաշտ դուրս գալ: Բրազիլիայի հավաքականն անգույն էր և պարտվեց 1:3 հաշվով: Պորտուգուլիայի հետ  խաղում  Պելեն վնասվածքով դաշտ դուրս եկավ: Պորտուգալացիները գիտեին այդ մասին և պատեհ, թե անպատեհ առիթով խփում էին ոտքին: Հանդիպումը Պելեն ավարտեց  կաղալով և վիրակապած ոտքով,  բայց Վինսենտե Ֆեոլի հավաքականին оգնել չկարողացավ: Բրազիլացիները 1:3 հաշվով պարտվեցին  և տուն ուղևորվեցին:

 

ԱԱ1974. Իտալիա

 

ԳՖՀ-ի աշխարհի առաջնությունում Իտալիայի հավաքականում տիրում էր  շատ վատ մթնոլորտ: Մացոլան կռվում էր Ռիվերոյի հետ, թիմը բաժանվել էր խմբերի, իսկ հարձակվող Ջորջո Կինալյան, Գաիթիի հետ խաղում փոխարինվելուց հետո, վիճեց գլխավոր մարզիչ  Ֆերուչո Վալկարեջիի հետ: Իրադրությունը ծայրահեղ լարված էր խմբային  փուլի լեհերի հետ խաղից առաջ: Պատահական չէ, որ իտալացիները պարտվեցին լեհերին՝ 1:2 հաշվով: Իտալացիների  միակ գոլը խփեց Ֆաբիո Կապելոն:

ԱԱ-1990. ԽՍՀՄ

Սովետական ֆուտբոլիստների համար այս խումբն անցողիկ էր՝ Կամերուն, Արգենտինա և Ռումինիա: Սակայն Կամերունի հավաքականը անկանխատեսելիորեն գերազանց հանդիպումներ անցկացրեց: Կամերունցիները նվազագույն հաշվով հաղթեցին այն ժամանակվա գործող չեմպիոնին՝ Արգենտինային, իսկ հետո Ռումինիայի հավաքականին՝ 2:1 հաշվով: Իրենց հերթին սովետական ֆուտբոլիստները պարտվեցին Ռումինիային: Վալերի Լոբանովսկու թիմը տուն ճանապարհվեց: Մեկ տարի անց այլևս այդպիսի երկիր և այդպիսի հավաքական ալևս չկար:

 

ԱԱ-1998. Իսպանիա

Խավիեր Կլեմենտեի գլխավոր սխալը  դարձավ այն, որ մինչև մրցաշարը  մինչև վերջ  չէր կողմնորոշվել հիմնական տակտիկական կառուցվածքի  և պաշտպանության գծում խաղացողների հարցում: Իսպանիայում խաղում էին հայտնի անուններ՝  Սուբիսարետա, Կամպո, Ռաուլ, Հիերո, Լուիս Էնրիկե, Սերխի, Էչեբերիյա, իսկ խմբում ընդգրկված էին Նիգերիան, Բուլղարիան և Պարագվայը: Ամեն դեպքում, իսպանացիները պարտվեցին Նիգերիային, գոլազուրկ ոչ ոքի խաղացին Պարագվայի հետ, իսկ վերջում՝ 6:1 հաշվով ջախջախեցին  Բուլղարիային:  Իսպանիան դուրս չեկավ խմբային փուլից և տուն մեկնեց:

 

 

ԱԱ-2002. Պորտուգալիա

Եթե Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականներն իրենց պարտությունները կարող էին բացատրել ներկայանալի խմբերում գտնվելու հանգամքանով, ապա պորտուգալավցիները նույնիսկ իրենք իրենց զարմացրին: Անտոնիո Оլիվեյրայի թիմը Հարավային Կորեայի,  ԱՄՆ-ի և Լեհաստանի հետ նույն քառյակում էր: Խաղը սկսելով բավական թույլ՝ ԱՄՆ-ի հավաքականի հետ, Բային և Կոուտուն, Ֆիգուն և Գոմեշը, Կոշտան և Պաուլետան արագ երկու գնդակ բաց թողեցին և չկարողացան խաղը նույնիսկ ոչ ոքի հասցնել:  Դրանից հետո բարկանալով, պորտուգալացիները պարտության մատնեցին Լեհաստանին՝4 :0 հաշվով: Բայց  տանտերերի՝ հարավկորեացիների հետ առանցքային խաղում,  պարտվեցին: Պորտոգալացիների ոսկե սերունդն այդպես էլ ոչնչի չհասավ, և այս առաջնությունից հետո Անտոնիո  Оլիվերիան ավարտեց իր մարզճական կարիերան:

ԱԱ-2010. Իտալիա

Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնությունում   անհաջող հանդես գալու համար Իտալիայի հավաքականն ուներ oբյեկտիվ պատճառներ:  Բավական է ասել, որ նախորդ աշխարհի առաջունության համեմատությամբ, հավաքականում միանգամից ութ փոփոխություն էր կատարվել. մնացել էր միայն Բուֆոնը, Ձամբրոտան և  37-ամյա Կանավարոն: Սակայն մինչև оրս անհասկանալի է, ինչպես կարելի էր Նոր Զելանդիայի, Սլովակիայի և Պարագվայի հետ գտնվել նույն խմբում, և այդ փուլը չհաղթահարել:

ԱԱ-2014. Իսպանիա

Եթե իտալացիների համար  2010 թվականի Մունդիալը սերդափոխության տարի էր, ապա իսպանացիների համար ձախողումը պետք սկիզբ դնի փոփոխությունների շրջանին: Այստեղ առաջատարներն արդեն երիտասարդ չեն, հարձակման կենտրնում առկա խնդիրնեն այդպես էլ մնացին չլուծված: Այնպես,  որ Իսպանիայի հավաքականի համար սխալները լուծելու ժամանակն է: 

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Ոչ իշխանական ուժերը դեմ են Կուտակայինի նախագծին. Կողմ է միայն ՀՀԿ-ն’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Հավատի դագաղի վրա խփած վերջին մեխը ձեր կողմից բերված այս օրինագիծն է. Տեսանյութ ‘