‘Աշխարհի առաջնությունների տասը ուշագրավ ռեկորդները’

1091

Ժյուստ  Ֆոնտեն, 13 գոլ (1958թ.) 

Յուրաքանչյուր 4 տարին մեկ մասնագետները և երկրպագուները հարց են բարձրացնում. Ֆոնտենի ռեկորդն այս անգամ արդյո՞ք կենթարկվի փոփոխության: Ամեն անգամ պատասխանը եղել է բացասական:  Արդեն 56 տարի ոչ ոք չի կարողանում նույնիսկ մոտենալ ֆրանսիացի հարձակվողի այս ձեռքբերմանը: Նույնիսկ Պելեն ու Մարադոնան, որոնք այդքան ջանք են ներդրել: Ժամանակակից ֆուտբոլի երկու արքաները՝ Ռոնալդուն ու Մեսին գուցե կարողանան փոքր-ինչ մոտենալ այս ռեկորդին:

Ռոնալդո՝ աշխարհի առաջնությունների պատմության մեջ լավագույն ռմբարկուն  (15 գոլ) 

Աշխարհի առաջնությունների լավագույն արդյունքը հիասքանչ Ռոնալդոն սահմանեց 2006թ. Գանայի հավաքականի հետ խաղում՝6-րդ րոպեին: Այս գոլով նա բարելավեց աշխարհի առաջնություններում սահմանած՝ մեկ այլ զորեղ ֆուտբոլիստի՝ Գերդ Մյուլերի ռեկորդը (14) գոլ: Այստեղ մի մեծ «բայց» կա.  ի տարբերություն Ֆոնտենի ռեկորդի, Ռոնալդոյի թվերը կարող են իջնել գահից: Բրազիլացու արդյունքից կարող է առաջ անցնել և այս ձեռքբերումը Գերմանիա վերադարձանել Միրո Կլոզեն:
 
Լոթար Մաթեուս՝  ամենաշատ անցկացրած խաղերը (25) 

Քանի տարեկանո՞ւմ հանճարեղ ֆուտբոլիստ ավարտեց իր կարիերան՝ 40-ում, 50-ում: Սպորտային՝  մեծ հարգանքի արժանի այս երկրակյացությունը հնարավորություն տվեց նրան մասնակցելու 5 աշխարհի առաջնությունների, առանց կորցնելու իր լավագույն մարզավիճակը:Առաջին մրցաշրջանը 1982 թվականին Իսպանիայում էր, երբ գերմանացիները պարտվեցին եզրափակչում, վերջինը Ֆրանսիայի 1998 թվականի աշխարհի առաջնությունն էր, որտեղ արդեն փայլեցին Զիդանն ու Ռոնալդոն: Մաթեուսը ոչ միայն երկար խաղաց, այլև շատ հաջող: 

 Անտոնիո Կարբախալ՝ 5 մունդիալ

Պետք է առանձնացնենք նաև մեքսիկացի դարպասապահին, որը իր երկրի հավաքականի դարպասը անընդմեջ պաշտպանել է 1950-ից մինչև  1966 թվականները տեղի ունեցած աշխարհի առաջնությունների ժամանակ: 

 
Կաֆու՝ աշխարհի առաջնությունների երեք եզրափակիչների մասնակից 

Ոչ ոք երեք եզրափակիչներում մասնակցություն չի ունեցել, բացի բարազիլական եզրի շարժիչ ուժի՝ Կաֆուի: Նույնիսկ Պելեն,  ով աշխարհի առաջննությունների երեք տիտղոս ունի, այս ձեռքբերմանը չի հասել. վնասվածքները թույլ չեն տվել: Իսկ ահա Կաֆուն ունի հաղթողի երկու մեդալ, սակայն  1998թ. ևս մասնակցել է եզրափակչին, որտեղ բարզիլացիները պարտվեցին ֆրանսիացիներին, իսկ Կաֆուն դարձավ ռեկորդակիր: 

Դիեգո Մարադոնա՝ 16 հանդիպում որպես հավաքականի ավագ 

Ֆուտբոլի պատմության մեջ չկա այնպիսի մեկը, որը կարողանար հաղթեր երկու աշխարհի առաջնություն՝ թիմի ավագի կարգավիճակով: Առաջնորդի անթաքույց հատկություններոց оժտված այս հանճարեղ ֆուտբոլիստ բազմիցս  գլխավորել իր թիմի ֆուտբոլիստներին և տարել է դեպի հաղթանակներ:. 

 

Պաոլո Մալդինի՝  աշխարհի առաջնություններում  2 217 խաղային րոպե 

Իտալացի տաղանդավոր պաշտպանը աշխարհի առաջնություններում Մաթեուսից երկու խաղ քիչ է  խաղացել, բայց դաշտում ավելի շատ խաղային ժամանակ է անցկացրել: Չորս Մունդիալ և բազմաթիվ  երկար ու կատաղի պայքարի րոպեներ է դաշտում անցկացրել Պաոլոն: 

Պելե՝ Աշխարհի եռակի չեմպիոն 

Ահա և  ֆուտբոլի արքայի հերթն է: Նա առաջին անգամ առաջնությանը  մասնակցել է 17 տարեկանում և միանգամից Ուելսի հավաքականի դարպասը իր առաջին գոլն է խփել՝ դառնալով Մունդիալների պատմության մեջ ամենաերիտասարդ գոլի հեղինակը:  Բացի դրանից, ոչ մեկի հավաքածուում չկա աշխարհի առաջնությունների հաղթողի երեք մեդալ:. 

 

Նորման Ուայտսադ՝ Մունդիալի ամենաերիտասարդ խաղացողը 

Այո, Պելեն գուցե և դարձել է  գոլի ամեներիտասարդ հեղինակ և աշխարհի չեմպիոն, բայց աշխարհի առաջնությունների պատմության մեջ եղել  առավել երիտասարդ Նորման Ուայտսադը: 1982 թվականին «Մանչեստր Յունյթեդի»,խոստումնալից կիսապաշտպանը ընդամենը 17 տարեկան 41 оրական էր:

Ռոժե Միլա՝ ամենատարիքով գոլահարը 

Կամերունի լեգենդը իր հաշվին գոլ է արձանագրել 42 տարեկան  39 оրական հասակում: 1994 թ. հունիսի 28-ին Ռուսատանը գոլ ընդունեց  Մունդիալների  պատմության մեջ ամենատարիքով ֆուտբոլիստից

Նախորդ հոդվածը‘Իսպանիայի դեսպանատունը Շենգեն վիզա կտրամադրի նաեւ արտերկրում ծառայություններ մատուցող գրասենյակի միջոցով ‘
Հաջորդ հոդվածը‘Անվտանգության ապահովման դեպքում Հայաստանը պատրաստ է երկու պատվիրակ ուղարկել Բաքու` ՆԱՏՕ-ի ԽՎ սեմինարին’