‘
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկեց շախմատի կանանց աշխարհի հերթական առաջնությունը, որն անցկացվում է նոկաուտ համակարգով:
Էլինա Դանիելյանը սևերով 71-րդ քայլին հաշտություն կնքեց Հունգարիան ներկայացնող վիետնամցի շախմատիստուհի Հոանգ Թհան Թրանգի հետ: Իսկ ահա Լիլիթ Մկրտչյանն անհաջողության մատնվեց ուկրաինուհի Աննա Ուշենինայի հետ մրցախաղում: Սևերով խաղացող Լիլիթը 30-րդ քայլին հանձնվեց:
Վաղը մրցակիցները կանցկացնեն մրցախաղի երկրորդ պարտիաները: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը կորոշվի լրացուցիչ մրցախաղում:
‘