‘
Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի եվրոպական գոտու F խմբում երեկ Պորտուգալիայի հավաքականը Բաքվում 2:0 հաշվով հաղթեց Ադրբեջանին: Պորտուգալացիների կազմում բացակայում էր Կրիշտիանու Ռոնալդուն, որը որակազրկված էր:
Իսրայելի հավաքականը հաղթեց Հյուսիսային Իռլանդիային նույն հաշվով` 2:0:
Այս խմբում Իսրայելը եւ Պորտուգալիան վաստակել են 11-ական միավոր, Ռուսաստանը` 12, սակայն վերջինս 2 խաղ պակաս է անցկացրել:
F խումբ
Ադրբեջան – Պորտուգալիա՝ 0:2
Բրունու Ալվեշ, 63, Ուգո Ալմեյդա, 79
Հյուսիսային Իռլանդիա – Իսրայել՝ 0:2
Լիոր Ռաֆայելով, 78, Էդեն Բեն Բասատ, 84
‘