Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր

353

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում օլիմպիական բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը գերազանց մրցելույթ ունեցավ հենացատկի եզրափակիչում եւ նվաճեց հաղթողի կոչումը։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Հայաստանի թիմից Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերի վարժությունում գրավել էր երկրորդ տեղը (14.833 միավոր), Արթուր Ավետիսյանը՝ երրորդ տեղը օղակների վարժությունում (14.533 միավոր)։ Վահագն Դավթյանը օղակների վարժությունում չորրորդն էր՝ 14.500:

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար, որտեղ վիճարկվելու են Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Աշխարհի գավաթի երկրորդ փուլը տեղի է ունենալու անմիջապես Կոտբուսից հետո, Դոհայում։ Երրորդ փուլը Բաքվում է, որին Հայաստանի հավաքականը չի մասնակցի։

Նախօրեին Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերի վարժությունում զբաղեցրել էր 2-րդ տեղը, Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում՝ 3-րդ, իսկ Վահագն Դավթյանը՝ 4-րդ։

Նախորդ հոդվածըՌիո․ Ալկարասը պարտվեց եզրափակիչում
Հաջորդ հոդվածըԼիոնել Մեսսին կստանա ՖԻՖԱ-ի The Best մրցանակը