Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակիչում է

490

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում հենացատկի վարժության որակավորման փուլի առաջին տեղը գրավեց եւ եզրափակիչ դուրս եկավ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը:

Նախորդ օրը օղակների վարժությունում Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը առաջին եւ երկրորդ տեղերից դուրս էին եկել եզրափակիչ։

Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի համար։

Նախորդ հոդվածը«Ինտերը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ և 10 միավորով գերազանցում է «Յուվենտուսին» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԵԱ․ Արման Անդրեասյանը եզրափակիչում է, Վազգեն Թևանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար