Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց իր երրորդ ոսկե մեդալը աշխարհի գավաթի խաղարկության փուլերում:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեւոմ ավարտվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին՝ 4-րդ փուլի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատարը հավասարը չունեցավ հենացատկի վարժությունում:
Եզրափակիչում Արթուր Դավթյանը փայլուն ցատկերով վաստակեց 15.166 միավոր եւ դարձավ ոսկե մեդալակիր:
Աշխարհի չեմպիոնը որակավորման փուլը հաղթահարել էր 15.120 միավորով:
Հենացատկի վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչ Նազար Չեպուրնին (14.799), բրոնզե մեդալակիր՝ Չեխիայի ներկայացուցիչ Անդրեյ Կալնի (14.333):