‘
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվեց աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ դիմակայության երկրորդ պարտիան:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Դին Լիրենի հետ այսօր խաղում էր սևերով, չնայած որ պարտիայի միջնամասից սկսած հայ շախմատիստը դիրքային, այնուհետև նաև որակական առավելություն ուներ մրցակցի նկատմամբ: Սակայն Արոնյանին այդպես էլ չհաջողվեց կոտրել չինացի շախմատիստի դիմադրությունը: Պարտիայի 75-րդ քայլին կողմերը խաղաղ դաշտ կնքեցին:
Հիշեցնենք, որ երեկ կայացած առաջին պարտիայում կողմերը խաղում էին հակառակ գույներով, սակայն կրկին չէին կարողացել պարզել հաղթողին:
‘