‘Աշխարհի գավաթ. 1/16 եզրափակիչ. Արոնյանը հաղթում է, Կարլսենը՝ պարտվում’

2249

Թբիլիսիում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում մեր շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մրցում է ռուս Մաքսիմ Մատլակովի հետ: Արոնյանը 40-րդ քայլին սպիտակներով հաղթանակ տոնեց հակառակորդի նկատմամբ:

Անակնկալ պարտություն կրեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Նորվեգացին սպիտակ խաղաքարերով զիջեց չինացի Բու Քսիանջիին:

Ընթացիկ փուլի պատասխան պարտիաները տեղի կունենան այսօր:

Նախորդ հոդվածը‘Աշխարհի գավաթ. Արոնյանը պարտվել է, հաղթողը կորոշվի թայ-բրեյքում. Կարլսենը լքել է մրցաշարը’
Հաջորդ հոդվածը‘Ինչպե՞ս է զգում իրեն «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահը ‘