‘
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան 1/4 եզրափակչի առաջին պարտիաները:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ուժերն էր չափում ռուսաստանցի Վասիլի Իվանչուկի հետ: Պարտիայի 24-րդ քայլում հայ գրոսմայստերը ստիպեց Իվանչուկին ընդունել իր պարտությունը:
Նշենք, որ կողմերի միջև պատասխան պարտիան տեղի կունենա վաղը:
Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին:
‘