Աշխարհի երկրորդ ռակետի անսպասելի պարտությունը

255

Աշխարհի երկրորդ ռակետ Կասպեր Ռուուդն անսպասելի պարտություն է կրել Սեուլում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում։ Նորվեգացի թենիսիստը մրցել է ճապոնացի Յոշիհիտո Նիշիոկայի հետ։ Համաշխարհային դասակարգման 56-րդ համարն առավելության է հասել 6:2, 3:6, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 57 րոպե։

Կիսաեզրափակիչում Նիշիոկայի մրցակիցը կլինի ամերիկացիներ Մաքենզի Մաքդոնալդսի եւ Ալեքսանդր Կովաչեւիչի դիմակայության հաղթողը։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն կանադացի Դենիս Շապովալովը եւ ամերիկացի Ջենսոն Բրուքսբին։

Սեուլի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,1 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըԶինվոր է զոհվել
Հաջորդ հոդվածըChess Global Championship. Արոնյանը մեկնարկեց հաղթանակով, հաջորդ փուլում կմրցի Սամուել Սևյանի հետ