«Պանդորայի արխիվը» օֆշորային ընկերությունների փաստաթղթերի արտահոսքի հետևանքն է, ինչն աշխուժորեն քննարկում են աշխարհի առաջատար զանգվածային լրատվամիջոցները։
Մասնավորապես, Times-ը գրում է, որ Մեծ Բրիտանիան կապ ունի այդ համակարգի հետ, որը ավտորիտար ռեժիմներին օգնում է փողեր լվանալ, իսկ բրիտանական քաղաքական վերնախավը, լրագրողների կարծիքով, Լոնդոնը կեղտոտ փողերի հսկայական լվացքատուն դարձնելու հարցում աջակցում է Ռուսաստանի ջանքերին։
«Հաճոյանալու ձգտումը, անհրաժեշտ շրջահայացության բացակայությունը և ոչ միշտ ազնիվ փողերի առջև բաց գրպանը դարձել են ռուսաստանցի կլիենտների հետ լոնդոնյան Սիթիի գործարար հարաբերությունների առանձնահատկությունը, այդ թվում՝ նրանց հետ, ովքեր կապ ունեն Վլադիմիր Պուտինի հետ»,- գրում է թերթը։
Pandora Papers-ը ցույց է տալիս հարկերից խուսափելու հարցում Եվրամիության մղած պայքարի թույլ կողմերը, կարծում է Deutsche Welle-ն։
ԵՄ-ում վերջին տարիներին շատ բան է արվել հարկերից խուսափելու դեմ պայքարի ոլորտում․ բանկային գաղտնիքը, ըստ էության՝ չեղարկվել է, երկրների միջև հարկերի վճարման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում է գործում, փողերի լվացման համար լուրջ պատիժ է նախատեսվել։
Նոր գլոբալ հետաքննությունում հիշատակվում են մի քանի բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաներ, օրինակ՝ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, և դա պետք է ԵՄ-ին ստիպի մտածել, թե արդյո՞ք բոլոր այդ միջոցներն աշխատում են։
Փոխանցում է BBC-ն։