‘Աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունները’

725

Բրիտանական Quacquarelli Symonds (QS) ընկերության վարկածով՝ աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային ցուցակը երրորդ անգամ գլխավորում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը: Երկրորդ տեղում Քեմբրիջի համալսարանն է, նրան հաջորդում է Լոնդոնի Կայսերական քոլեջը: Հարվարդի համալսարանն այս տարի դուրս է մնացել լավագույն եռյակից և զբաղեցրել է չորրորդ տեղը:

Լավագույն համալսարանների առաջին տասնյակ են մտել նաև Լոնդոնի Համալսարանական քոլեջը, Օքսֆորդի համալսարանը, Սթենֆորդի համալսարանը, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը և Փրինսթոնի համալսարանը: Տասնյակը եզրափակում է Իելյան համալսարանը: Այսպիսով՝ 10 լավագույն ուսումնական հաստատություններից 6-ը ԱՄՆ-ում են, 4-ը՝ Մեծ Բրիտանիայում: Ընդհանուր առմամբ՝ աշխարհի 200 լավագույն բուհերի ցանկում 51 ամերիկյան համալսարան կա:

Վարկանիշի կազմման չափանիշներն են՝ հեղինակությունը ակադեմիական շրջանակներում, պրոֆեսորա-դասախոսական կազմի հարաբերակցությունն ուսանողների թվին, համբավը գործատուների շրջանում, վկայակոչելու հաճախականությունը, արտասահմանցի դասախոսների և ուսնողների մասնաբաժինը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ա. Մուսինյան. Հասարակությանը սպառնացող ոստիկանապետը պետք է պատասխանատվություն կրի’
Հաջորդ հոդվածը‘Մուսինյան. Սերժ Սարգսյանի կողքին կանգնողները կհայտնվեն քաղաքական աղբանոցում (Տեսանյութ)’