‘Աշխարհի լավագույն քաղաքները Ավստրալիայում եւ Կանադայում են’

757

Ավստրալկան Մելբուռնը չորրորդ անգամ գլխավորում է կյանքի որակի առումով աշխարհի ամենալավ քաղաքների աղյուսակը` Economist պարբերականի վարկածով, տեղեկացնում է BBC-ն:

Մասնագետներն ուսումնասիրել են 140 քաղաքներ` ուշադրություն դարձնելով այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են առողջապահությունը, էկոլոգիան, ենթակառուցվածքները, կրթության հասանելիությունը եւ մշակութային կյանքը:

Առաջին տասնյակում են հայտնվել նաեւ ավստրալական Ադելաիդան, Սիդնեյը, Պերտը, կանադական Վանկուվերը, Տորոնտոն եւ Կալգարին:

Եվրոպան լավագույն տասնյակում ներկայացված են միայն Վիեննան (երկրորդ տեղ) եւ Հելսինկին (յոթերորդ տեղ):

Աղյուսակը եզրափակում է սիրիական Դամասկոսը, որտեղ վերջին երեք տարիներին շարունակվում է կառավարական զորքերի եւ նախագահ Ասադի հրաժարականը պահանջող ապստամբների միջեւ զինված դիմակայությունը: 

Նախորդ հոդվածը‘Շչենսին կասեցրեց. կարող էր գրանցվել Չեմպիոնների լիգայի պատմության մեջ լավագույն գոլը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԱՊԼ-ն նոր տրանսֆերային ռեկորդ է սահմանել’