‘
Հայտնի է աշխարհի լավագույն մենեջերի մրցանակի հավակնորդների եզրափակիչ եռյակը,- հաղորդում է Tuttosport–ը։ 120 թեկնածուներից պայքարում մնացել են Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» մարզական տնօրեն Ջուզեպե Մարոտան, Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերան Սորիանոն։
Դափնեկիրը հայտնի կդառնա սեպտեմբերի 24–ին Մադրիդում կայանալիք Համաշխարհային ֆուտբոլային գագաթաժողովում, որին կմասնակցեն 95 երկրների 160 ակումբների ներկայացուցիչներ։
‘