‘
WBA վարկածով միջին քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ջեյմս Փեյջը 12-ամյա ընդմիջումից հետո վերադառնում է ռինգ:
Իր առաջին մենամարտը 41-ամյա Փեյջը կանցկացնի Սակրամենտոյում՝ իր վերջին մենամարտից ուղիղ 11 տարի եւ 9 ամիս հետո:
Նշենք, որ 2001թ. դեկտեմբերին Ջեյմս Փեյջը ձերբակալվել էր՝ «Բանկ Ամերիկայի» մասնաճյուղերից մեկում կողոպուտ կատարելուց 45 րոպե անց: Ընդհանուր առմամբ նա մասնակցել էր երեք բանկի կողոպուտին: 2003թ. սեպտեմբերին Փեյջը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման:
Այժմ Ջեյմս Փեյջը վաղաժամկետ ազատ է արձակվել եւ արդեն հասցրել է բռնցքամարտիկի արտոնագիր ստանալ: Փեյջի խոսքերով, նա 10 տար մարզվել է՝ պատրաստվելով ռինգ վերադառնալ:
Փեյջը աշխարհի չեմպիոն էր դարձել 1998թ.՝ հաղթելով ռուսաստանցի Անդրեյ Պեստրյաեւին: Իր տիտղոսը նա պաշտպանել է եւս երեք անգամ, իսկ զրկվել է դրանից 2000 թվականին, տեղեկացնում է NEWSru.ua-ն:
‘