‘Աշխարհի ֆուտբոլային մարզիչների լավագույն հնգյակը’

2490

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն աշխարհի ընթացիկ լավագույն ֆուտբոլային մարզիչն է FourFourTwo-ի վարկածով: Պարբերականը հրապարակել է մարզիչների լավագույն հնգյակը:

Երկրորդ տեղում է կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան, որի գլխավորությամբ Մյունխենի «Բավարիան» դարձավ Գերմանիայի չեմպիոն: Հուլիսին նա գլխավորեց անգլիական «Մանչեսթեր Սիթին»:

Լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն: Չորրորդ տեղում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Հնգյակում է նաեւ «Սեւիլիայի» հետ Եվրոպայի լիգայի գավաթը նվաճած իսպանացի Ունաի Էմերին, որն ամռանը գլխավորեց Փարիզի ՊՍԺ-ն:

Նախորդ հոդվածը‘Զլատան Իբրահիմովիչ. Նոր թիմակիցներս բարձրակարգ խաղացողներ են’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյոն. «Ինձ ուրախացնում է մթնոլորտը մեր թիմում»’