‘Աշխարհում աճում է զբոսաշրջիկների թիվը’

1615

Արձակուրդային սեզոնն ավարտվում է, և ժամանակն է ամփոփել  այս տարվա որոշ տվյալներ՝ համեմատելով դրանք նաև անցյալ տարվա հետ:

Զբոսաշրջիկների համար նախընտրելի ուղղություններից մեկը շարունակում է մնալ Իսպանիան: Սակայն հուլիսին, վերջին ինը տարիների ընթացքում՝ առաջին անգամ, այդ երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակասել է 5 %-ով:

2017 թ. աշխարհում զբոսաշրջիկների թիվը հասել է ռեկորդային մեկ միլիարդ 323 միլիոնի՝ ըստ ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության տվյալների: Ամենանախընտրելին զբոսաշրջիկների համար շարունակում է մնալ Հին աշխարհը:

Ի դեպ, զբոսաշրջային գլոբալ թրենդների շարքում նկատվում է պահանջարկի մեծացում դեպի այն երկրներ, որտեղ անվտանգության խնդիրներ են եղել:

2017 թ.՝ նախորդ տարվա համեմատ, զգալի զբոսաշրջային աճ են գրանցել Եգիպտոսը, Թունիսը, Թուրքիան:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայի ազգային թանգարանի տնօրեն. «Մենք պետք է ամեն ինչ վերականգնենք»’
Հաջորդ հոդվածը‘Կոլումբիայի նախագահ. Ռազմական ներխուժումը Վենեսուելա չի օգնի լուծելու ճգնաժամը’