‘Աշխարհում աճում է մահապարտ-ահաբեկիչների թիվը’

680

Վերջին 10 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահապարտ-ահաբեկիչների կողմից իրականացված գրոհների թիվը կտրուկ մեծացել է, ընդ որում՝ ահաբեկչական գործողությունների մեծ մասն իրականացրել են «Ալ-Քաիդայի» գրոհայինները:

Այսպիսի եզրակացության են հանգել Իսրայելի Ազգային անվտանգության բնագավառում հետազոտական ինստիտուտի աշխատակիցները: Փորձագետների կարծիքով՝ ահաբեկչական գործողությունների թիվը կտրուկ մեծացել է 2001 թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո:

1980-2000 թթ. ընթացքում գրանցվել է մոտավորապես 200 նման միջադեպ, որոնց մեծ մասի հետ կապ ունեն «Հեզբոլլահի» գրոհայինները: Իսկ վերջին 14 տարիներին ահաբեկչությունների թիվը հասել է 3,5 հազարի, 85 %-ի դեպքում  դրանց թիկունքում կանգնած է «Ալ-Քաիդան»: 2013 թ. այդ խմբավորման ահաբեկիչների գործողություններից զոհվել է ավելի քան 3 հազար մարդ, և ցավոք՝ տարեցտարի այդ թիվը միայն աճում է, փոխանցում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘Էրդողան. Աշխարհը պետք է պատրաստ լինի իմանալու ճշմարտությունը 1915 թ. իրադարձությունների մասին’
Հաջորդ հոդվածը‘Սնոուդենը կմտնի «Ազատ մամուլի հիմնադրամի» տնօրենների խորհրդի կազմի մեջ’