‘
Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) անդամ պետությունները հատուկ խորհրդաժողովում քվեարկել են կազմակերպության լիազորություններն ընդլայնելու օգտին:
Երբ բանաձևի այս նախագիծն անցնի բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, ՔԶԱԿ-ն իրավունք կստանա արձանագրելու ոչ միայն քիմիական զենք կիրառելու փաստը, այլև նշելու դրա պատասխանատուներին, ըստ էության՝ մեղադրանք ներկայացնելու զենքը կիրառելու համար, այդ թվում՝ պետությունների:
ՔԶԱԿ-ի լիազորություններն ընդլայնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիան: Դրա համար առիթ են ծառայել Սիրիայում քիմիական գրոհները, ինչպես նաև Սկրիպալների ընտանիքի թունավորումը բրիտանական Սոլսբերիում: Երկու դեպքում էլ ՔԶԱԿ-ը լիազորված չէր մատնացույց անելու թունավոր նյութերի ենթադրյալ աղբյուրները:
Կազմակերպության լիազորություններն ընդլայնելու օգտին քվեարկել է 82 երկիր, դեմ՝ 24-ը: Բարեփոխությունների հիմնական հակառակորդներն են՝ Ռուսաստանը, Սիրիան, Իրանը, Չինաստանը, Վենեսուելան, Լաոսը, Նիկարագուան և Մյանման:
Փոխանցում է BBC-ն:
‘