‘Աշոտյանը՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպա՞ն. Մամուլ’

924

«Չի» տեղեկություններով, ՀՀ կրթության և գիտության ոլորտի կառավարումը, չի բացառվում, այս անգամ վստահեն մեկ այլ ՀՀԿ-ականի։

«Բանն այն է, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին Սերժ Սարգսյանը, հնարավոր է, դեսպան ուղարկի որևէ եվրոպական երկիր։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ այս օրերին Սերժ Սարգսյանը քննարկում է Արմեն Աշոտյանին Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակելու հարցը։

Նկատենք, որ Արմեն Աշոտյանը վերջին հինգ տարվա ընթացքում երեք անգամ դիմել է Սերժ Սարգսյանին՝ խնդրելով իրեն դեսպան նշանակել որեւէ երկրում, այդ թվում՝ նույնիսկ ԱՊՀ տարածքում։ Սերժ Սարգսյանն ամեն անգամ մերժել է Արմեն Աշոտյանին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։

Նախորդ հոդվածը‘Բանը ապտակին չի հասել, միայն քաշքշուկ է եղել.Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Գուցե ընդդիմությունը ամենախելացի փաստարկները չի ներկայացրել ՍԴ, բայց դրանից ընտրությունների կեղծման փաստը չի փոխվում. Մամուլ’