‘Աշոտյանը բացահայտել է «ծառին թառած տատիկների գաղտնիքը»’

1583

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«FB սոցիալական ցանցում տեղադրված մաթեմատիկական «խնդիրները» Ա. Առնաուդյանի և Գ. Բեդիրյանի հեղինակած «Մաթեմատիկա տանը և դպրոցում» գրքից են: Այն 6-9 տարեկանների համար նախատեսված ձեռնարկ է: Գրքի 1-ին մասը հրատարակվել է 2008 թվականին, 2012 թվականին հրատարակվել է 2-րդ մասը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում: Սույն ձեռնարկը նախարարության կողմից երաշխավորված չէ: 
Այն ո՛չ դասագիրք է, ո՛չ մեթոդական նյութ է, ո՛չ էլ՝ ուսումնաօժանդակ նյութ»:

Հիշեցնենք, որ խոսքը  վերջերս սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվող գրքի մասին է, որտեղ բավականին ուշագրավ մաթեմատիկական խնդիրներ են ներկայացված:

Օրինակ՝ այսպիսի. «Շարիկից փրկվելու համար 40 տատիկները սաղարթախիտ ծառը բարձրացան: Ծառը ուներ 2 ճյուղ, ամեն ճյուղին 2 տատիկ էր նստել, ծառի գագաթին քանի՞ տատիկ էր թառել»:

Կամ այսպիսի. «Սոսը գազանանացում 3 ուղտի էր գժվացնում, ուղտերից յուրաքանչյուրը 3 անգամ Սոսի վրա թքեց: Ուղտերը քա՞նի անգամ Սոսի վրա թքեցին»: Գիրքն իր հերթին թարգմանված է Գրիգորի Օստերի` 1994-ին Մոսկվայում հրատարակված զվարճալի մաթեմատիկայի խնդիրների հավաքածուից

 

Նախորդ հոդվածը‘Երեւանը՝ գիշերային ձյունից հետո. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի են մի շարք ավտոճանապարհներ ‘