‘Աշոտյանի միտք. Ցանկանում ենք Հայաստանում կառուցել եվրոպական պետություն եվրասիական տարածությունում’

698

Մենք ցանկանում ենք Հայաստանում կառուցել եվրոպական պետություն եվրասիական տարածությունում: Այդ մասին հայտարարել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Կազանում ընթացող «Եվրասիական տնտեսական ինտեգրում. նվաճումներ  և խնդիրներ» հասարակական համաժողովում իր ելույթում:

«Չնայած Եվրամիության և Եվրասիական միության միջև աշխարհաքաղաքական դիմակայությանը` քաղաքակրթության, գլոբալ տեսանկյունից դրանք գտնվում են մեկ տարածությունում: Այդ համատեքստում Հայաստանը մտադիր չէ հրաժարվել եվրոպական արժեքներից, քանի որ քիչ ավանդ չունի դարերի ընթացքում դրանց ստեղծման գործում:  Եվ այդ արժեքներից հրաժարվելը, դրանք թողնելով միայն ԵՄ-ին, շատ մեծ շքեղություն կլիներ եվրոպական մայրցամաքում ապրող ժողովուրդների համար», — նշել է Աշոտյանը:

Աշոտյանը հույս է հայտնել, որ սեպտեմբերի 3-ից հետո առաջիկա տարիներին Հայաստանը կհամալրվի նաև Եվրասիայով: Նախարարը նշել է Մաքսային միությանը Հայաստանի անդամության եզակիությունը, դա հիմնավորելով այն բանով, որ երկրում ռուսերենը երկրորդ պետական լեզու չէ

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում անցկացվում է անձնակազմի ռոտացիա’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ Գագիկ Մինասյանից. Անդամակցելով ՄՄ-ին` Հայաստանը կնպաստի ԼՂՀ միջազգային ճանաչմանը ‘