‘
Հայտնի ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը Facebook-ում գրում է.
«Նեխած կամ փչացած պահածոների կափարիչները, և ոչ միայն պահածոներինը, «պայթելու» հատկություն ունեն: Ժամանակին, խելացի մարդիկ հայտնաբերեցին կլապանը, որը արտանետում է ճնշման որոշակի քանակը և կանխում պայթյունը, բայց…
Որքան մեծ է ճնշումը, այնքան ավելի մեծ պետք է լինի կլապանը…
Երբ կլապանը մեծ է, այն հավասարակշռում է ներքին և արտաքին ճնշումները…
Պետական կառույցները, այսպես թե այնպես, միշտ բախվում են այս երևույթի հետ և օգտագործում են այն որպես կառավարման (թեև չեմ սիրում այդ բառը՝ այնքան են օգտագործել, որ զզվանք է առաջացնում) ԳՈՐԾԻՔ:
Ներկայիս «իշխանությունն» այդ հարցում այնքան է ուշացել և այնքան է ինքն իր եփած փլավից թունավորվել, որ կլապանի օրենքն այլևս անօգուտ է՝
կափարիչը պետք է հանվի…
‘