‘Աշոտ Գիզիրյանը հանրամատչելի ձևով բացատրում է, թե ինչու է Շիրակի մարզում Սերժ Սարգսյանը խայտառակ պարտություն կրել’

1023

ՉԻ-ն իր լուր-մեկնաբանություն բաժնում գրում է.

«Ընտրախախտումներ որ լինեին մեր մարզում, դե կկրեինք հենա, ի՞նչ ընտրախախտումների մասին է խոսքը»,-հայտարարել է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը:

Սա թերեւս ամենաանկեղծ խոստովանություն է: Փաստորեն, Աշոտ Գիզիրյանը հանրամատչելի ձևով բացատրում է, թե ինչու է Շիրակի մարզում Սերժ Սարգսյանը խայտառակ պարտություն կրել: Որովհետեւ, ասում է, ընտրակեղծիքներ չի եղել : 
Ի դեպ, այս բացահայտումից հետո պարզ է դառնում նաև, թե ինչպես է պատահել, որ մյուս ինը մարզերում Սերժ Սարգսյանը հաղթել է: Աշոտ Գիզիրյանը, փաստորեն, մեղադրում է մյուս մարզպետներին: Կարծում ենք` մոտ ապագայում ինը մարզերի մարզպետները կհավաքվեն ու մի լավ կծեծեն Գիզիրյանին:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Նախորդ հոդվածը’24 տարի առաջ այս օրը՝ Ազատության հրապարակում (Լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տէր-Աբրահամեան. «Պրիչո՞մ տուտ» Կոնգրես, Կոնգրեսն ընտրություններին չի մասնակցել’