‘Աշոտ Գրիգորյան. Եթե հանրապետականները խելքները գլուխները չհավաքեն, չեմ կարող ասել՝ ինչ է կատարվելու ‘

2768

Եթե հանրապետականները խելքները գլուխները չհավաքեն, չեմ կարող ասել՝ ինչ է կատարվելու առաջիկա կես տարվա ընթացքում: iLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ նման կարծիք է հայտնել Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը: Մասնավորապես, անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործին՝ Գրիգորյանն ասաց.

«Ի՞նչ են նշանակում այս տիպի քաղաքական ակտերը: Սա բացառիկ քաղաքական ակցիա է, սակայն դրա հետևանքերի շուրջ մեր կարծիքը կհայտնենք վերլուծելուց հետո՝ հայտարարությամբ»:

Աշոտ Գրիգորյանը տարօրինակ է համարում, որ բացի Հայաստանի իրավապահ մարմիններից՝ այդ փողերի հետ կապված ոչ ոք բողոք չունի:

Հիշեցնենք, որ նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի նկատմամբ օրերս մեղադրանք է առաջադրվել:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը եւ Ռուսաստանը ստորագրեցին երկարատեւ համագործակցության ծրագիր ‘
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայի «Դինամո». Մինչեւ Մովսիսյանը մենք այլ խնդիրներ ունենք’