‘Աշոտ Գրիգորյան. Պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը ‘

840

Պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան դիվանագիտական բարձր մակարդակով ընդունեց Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը: Բանն այն է, որ Սլովակիայում Թուրքիայի դեսպան Գյուլհան Ուլուտեկինը հոդվածով է հանդես եկել, որում նշել է, թե «զգույշ պետք է լինել Հայոց ցեղասպանության մասին խոսելիս, և չպետք է մոռանալ, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերի ընթացքում ավելի շատ թուրք է մահացել»:

«Սլովակիայում գործում է ժխտման դեմ օրենքը, ըստ որի՝ հինգ տարի ազատազրկում է հասնում նրանց, ովքեր գիտակցաբար մերժում են ցեղասպանության փաստը, իսկ նրանք, ովքեր մերժել են ու հայտարարում են, որ դա անգիտակցաբար է եղել՝ երեք տարվա ազատազրկման», — տեղեկացրեց Գրիգորյանը՝ հավելելով, որ Թուրքիայի դեսպանի հայտարարությունները բավարար էին նրա դեմ քրեական գործ հարուցելու համար:

Գրիգորյանի խոսքով՝ Ուլուտեկինին բերման են ենթարկել, և նա քրեական պատասխանատվությունից խուսափելու համար հայտարարել է, որ այդ օրենքը չի խախտել, քանի որ ցեղասպանության դեմ ոչինչ չի ասել ու չի կարող ասել:

Աշոտ Գրիգորյանը հայց է ներկայացրել Ադրբեջանում Սլովակիայի դեսպան Յոզեֆ Միգաշի դեմ, քանի որ Միգաշը պարբերաբար հայտարարում էր, որ Սոլվակիայում ցեղասպանության ժխտումը քրեկանացնող օրենք գոյություն չունի: Այս գործն այժմ ընթացքի մեջ է:

Նախորդ հոդվածը‘Նեյմարին կարող են որակազրկել 12 խաղով’
Հաջորդ հոդվածը‘Նախագահի վերահսկողականը ստուգում է ՍԱՊԾ-ն ‘