‘Աշոտ Դանիելյանը` ոսկե մեդալակիր’

1299

Հայաստանը ներկայացնող Աշոտ Դանիելյանը ոսկե մեդալ է նվաճել Մոսկվայում մարտի 27-ին մեկնարկած Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում: «Խարլամպիեւի հուշամրցաշարին» այս տարի մասնակցում են 35 երկրների մոտ 300 մարզիկներ, իսկ Հայաստանը ներկայացել է ուժեղագույն կազմով:

Մրցաշարի առաջին օրն Աշոտ Դանիելյանը չեմպիոն է հռչակվել 90 կգ քաշային կարգում, իսկ 52 կգ քաշային Վահե Օթարյանը գրավել է երկրորդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Նախորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկի. «Տղաները չպետք է խաղի սկզբից ինձ խնդրեն, որ մի քիչ գնդակ պահեմ, ժամանակ սպանենք»’
Հաջորդ հոդվածը‘Ադրբենջանցի մարզիկի անհարգալից վերաբերմունքը Հայաստանի օրհներգի հանդեպ(տեսանյութ)’