‘Աշոտ Մանուկյան. Վանաձորում մեռյալ վիճակ է ‘

1173

Իրենց գործն արեցին, վերջացրին, հիմա էլ մեռյալ վիճակ է. քաղաքը ոնց եղել է իր կրավորական վիճակով, այդպես էլ մնում է: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի Վանաձորի համակարգող Աշոտ Մանուկյանը՝ կարծիք հայտնելով անցած ՏԻՄ ընտրությունների մասին:

«Մինչև ընտրություններն ինչ-որ չափով, թեթևակի աշխուժություն նկատվեց, տեղ-տեղ ասֆալտ արեցին, շենքեր գնացին, խոստացան տանիքները վերանորոգել և այլն: Ընտրությունները վերջացան, իրենք մոռացան այդ ամբողջը, և այդ աշխատանքները կատարելու համար բնակիչներից փող պահանջեցին», — ասաց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ այժմ ամրապնդում են կառույցը՝ առաջիկա նախագահական ընտրություններին ավելի ակտիվ ու արդյունավետ մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ Վանաձորում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում քաղաքապետ է վերընտրվել հանրապետական Սամվել Դարբինյանը:

 

Նախորդ հոդվածը‘ԵՊԼՀ-ից 50 ուսանողների հեռացումը հալածողական ենթատե՞քստ ունի ‘
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնում ձերբակալվել է Ղրղզստանի նախկին նախագահի որդին ‘