‘Աշոտ Մանուչարյան. Օսկանյանը հետապնդվում է, որովհետև Հայաստանի համար պայքար է մղվում ‘

724

Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն ի զորու չէ լուծել Հայաստանում որևէ անձի հետապնդման կամ չհետապնդման հարցը, հետևաբար՝ եթե որևէ մեկին հետապնդում են, ուրեմն ԱՄՆ-ն դեմ չէ: Ինչո՞ւ դեմ չէ. պետք է սրա մասին մտածել: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործին, ասել է «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը: 

«Օսկանյանը հետապնդվում է, որովհետև Հայաստանի համար պայքար է մղվում: Հայաստանը Կովկասյան միջանցքի կռվի մեջ կարևոր կոմպոնենտերից մեկն է, որին պետք է տիրանալ: Հայաստանի Հանրապետության նախագահի լծակի համար պայքար է գնալու այդ ուժերի միջև», — ասաց նա:

Մանուչարյանի կարծիքով՝ Ռուսաստանը կատաղած է, քանի որ Հայաստանի նախագահի լծակը փորձում են տանել իր ձեռքից, և այս պարագայում ունակ է ցանկացած գործողությունների, իսկ ԱՄՆ-ը փորձում է չեզոքացնել Ռուսաստանի հնարավորությունները:

Այն հարցին, թե Օսկանյանին նախագահի պոտենցիալ թեկնածու տեսնո՞ւմ է, Մանուչարյանն պատասխանեց, որ այդ հարցը պետք է ուղղել ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպաններին, և նրանք «համատեղ ջանքերով կասեն՝ տեսնո՞ւմ են, թե՞ ոչ»:

«Օսկանյանով վախեցնում են ռուսական համակարգը: Դրանից հետո ուրիշ ինչ ֆունկցիայի համար պետք կգա՝ նրանք կորոշեն»,- կարծիք հայտնեց Մանուչարյանը:

Նախորդ հոդվածը‘Հայոց բանակը մշտապես սպառազինվում է նոր և ժամանակակից տեխնիկայով’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. Մյուս անգամ Կասիլյասը թող «Բարսելոնայի» խաղացողների հետ գնա’