‘Աշոտ Սարգսյան. Թե չէ՝ մի քիչ սիրուն չի լինի, որ ձայն տվողները նստեն տներում, իսկ մենք ինքնակոչ գնանք նրանց «քվեն պաշտպանելու»’

1905

Պատմաբան, Հայ ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Աշոտ Սարգսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է. «Այսօրվա ամենաքննարկվող հարցը՝ Կոնգրեսը գնալո՞ւ է Ազատության հրապարակ՝ պաշտպանելու համար «ժողովրդի քվեն»։ 2008 թ. իշխանության դեմ կռիվ տված ուժերը նման հարցադրում չարեցին ոչ մեկի համար։ Նրանք ուղղակի հաջորդ օրը իրենք գնացին Ազատության հրապարակ։ Հաջորդ օրը Ազատության հրապարակ եկան նաեւ նրանք, ովքեր ձայն էին տվել Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Այն ժամանակ վերջինիս ձայն էր տվել (պաշտոնական տվյալներով) 350.000 մարդ, սովորական օրերին այս թվի մեկ երրորդը, երբեմն՝ կեսը, իսկ մի օր (փետրվարի 26-ին) շատ ավելի, քան 350.000-ը հրապարակում էին։ Հիմա՝ Ր. հովհաննիսյանին (դարձյալ ըստ պաշտոնական տվյալների) ձայն է տվել 500.000 մարդ՝ 150.000 ավելի։ Թող տեսնենք այս 500.000-ից քանիսն են վաղը, մյուս օրը գալիս իրենց «քվեն պաշտպանելու», ինչպիսի հաստատակամությամբ, որ ըստ այդմ մենք էլ որոշում կայացնենք։ Թե չէ՝ մի քիչ սիրուն չի լինի, որ ձայն տվողները նստեն տներում, իսկ մենք ինքնակոչ գնանք նրանց «քվեն պաշտպանելու»»։

 

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը ԼՂՀ ԱԳ նախարարին տեղեկացրեց մոտ մեկ ամիս անց ‘
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյանը հույս ունի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հուսախաբ չի անի իրեն ձայն տված մարդկանց’